Կազմակերպության մասին

Դպրոցը հիմնվել է 1907 թվականին որպես քառամյա դպրոց, Սուրբ Հովհաննես եկեղեցուն կից, ունեցել է 1 ուսուցիչ, 48 աշակերտ: Դպրոցում ուսումնասիրել են 5 առարկա՝ հ. լեզու, կրոն, ռ. լեզու, թվաբանություն, հայոց պատմություն:
2000-2001 ուս. տարում դպրոցում սովորել է 788 աշակերտ, այդ թվում՝ 412 աղջիկ, 376 տղա, ուսուցիչների թիվը՝ 72:Դպրոցի շրջանավարտներից 17-ը դարձել են գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված զինվորական ու արվեստագետ:
Յուրաքանչյուր ուսումնական տարում դպրոցի շրջանավարտներից 25-30-ը ընդունվում են ԲՈՒՀ-եր, միջնակարգ-մսնագիտական և զինվորական հաստատություններ:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 27-ի 459-Ա/Ք հրամանով տրված լիցենզիաների դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.
— տարրական ընդհանուր՝ 150 սահմանային տեղով
— հիմնական ընդհանուր՝ 230 սահմանային տեղով
— միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական գործունեություն՝ 110 սահմանային տեղով:
Դպրոցը տիպային շենք է, հզորությունը՝ 924 աշակերտ — տեղ:
Դպրոցում առկա են 21 դասասենյակ, 4 առարկայական կաբինետ, 1 գրադարան, 1 մարզադահլիճ, 1 հանդիսությունների սրահ, ճաշարան, անհատական լոկալ կաթսայատուն:
Դպրոցի շենքը բաղկացած է 2 մասնաշենքից, ճեմասրահից:
Դպրոցը մասնակի վերանորոգված է, ունի հիմնանորոգման կարիք, տեղադրվել են նոր, մետաղապլաստե պատուհաններ և մետաղապլաստե արտաքին դռներ:
Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների թիվը կազմում է 1:9